211652_close_icon
views-count2504 դիտում article-date 23:07 01-10-2018

Եվրոպան կորցրել է իր ամենագեղեցիկ ձայներից մեկը. Ժան Կլոդ Յունկերը ցավակցել է Ազնավուրի մահվան կապակցությամբ

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը ցավակցություն է հայտնել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Ինչպես հայտնում է Tass-ը, Ժան Կլոդ Յունկերը մասնավորապես նշել է. «Խորապես վշտացած եմ նրա մահվան մասին լուրով: Շառլ Ազնավուրը եղել է մի ամբողջ սերնդի ոգեշնչման աղբյուր՝ մարմնավորելով Ֆրանսիայի գեղեցիկ պատկերը, - ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը: Նրա խոսքով` մինչեւ իր վերջին շունչը մեծ արվեստագետը, երգիչը, կոմպոզիտորը և դերասանը հարստացրել է մեր կյանքը իր արվեստով: «Այսօր Եվրոպան կորցրել է իր ամենագեղեցիկ ձայներից մեկը»,- ընդգծել է Ժան Կլոդ Յունկերը:

Նմանատիպ նյութեր