211652_close_icon
views-count2785 դիտում article-date 20:33 01-10-2018

Մեզ համար Ազնավուրը միշտ կլինի բեմի վրա. Ֆրանսուա Օլանդը ցավակցական հրապարակում է կատարել

Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական հրապարակում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում: Ֆ. Օլանդը նշել է, որ Ազնավուրը բոլորի համար միշտ բեմի վրա կլինի: «Երևանից մինչև Փարիզ աշխարհի բոլոր քաղաքներում բարձրաձայն երգում էր սիրո ու ազատության մասին: Շառլ Ազնավուրը քիչ առաջ լքեց մեզ, բայց մեզ համար նա միշտ բեմի վրա կլինի»,- գրված է հրապարակման մեջ: Հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում կյանքից հեռացել մեծանուն ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

Նմանատիպ նյութեր