211652_close_icon
views-count84976 դիտում article-date 23:37 27-09-2018

Տարօրինակ դեպք Երևանում. տղամարդը, սեռական օրգանները ցույց տալով աղջիկներին, ասել է. «Գուշակեք՝ մեծ, միջնեկ, փոքր»

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում խուլիգանության հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել նույն վարչական շրջանի բնակիչ 22-ամյա Իլոնա Թ.-ն, ով հայտնել է, որ իրենց շենքի մոտ մի անծանոթ տղամարդ իջեցրել է տաբատը, այնուհետև աղջիկներին ցուցադրել սեռական օրգանները և այդ ընթացքում աղջիկներին ասել, թե՝ կարեղ եք գուշակել՝ մեծ, միջնեկ, փոքր և դիմել փախուստի: Կանչով դեպքի վայր է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Սարգսյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ այդ տարօրինակ տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր