211652_close_icon
views-count6862 դիտում article-date 19:25 25-09-2018

Այսօր Սասունցի Դավիթ ջոկատի հրամանատար Աշոտ Մանուկյանի ծննդյան օրն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Primenews.am

«Ինչ տղերք ուներ Դավիթ Սասունցին, Անվախ ու հպարտ՝ Դավիթի նման, մեկնեցին Արցախ, ջարդեցին թուրքին, արին ցիրուցան անգութ խուժանին»,- «Սասունցի Դավիթ» ջոկատի հրամանատար Աշոտ Մանուկյանի ծննդյան 60-ամյակի նվերն է մարտական ընկերոջից՝ Գարեգին Թորոսյանից։ Սիրելի հրամանատարին նվիրված հուշ երեկոյին գալուց առաջ է գրել։ Տարիներն անցել են, բայց հիշողությունները ոչ։ Գարեգին Թորոսյանը սիրելի հրամանատարին հիշում է 24 տարի՝ ամեն օր։ Այսօր հրամանատարը կդառնար 60 տարեկան։ «Բոլորը հավատում էին հրամանատար Աշոտին, բոլորը լսում էին նրա խոսքը, հրամանը և ինքը շատ օրիգինալ մարդ էր։ Կռվի դաշտում կոշտ էր՝ հրամանաններ տալու ատումով, բացարձակ ընկերական էր, երբ նսըում էին զրուցելու»,- վերհիշում է մարտական ընկերը։ Ընկերոջ նվերն Աշոտ Մանուկյանն այսօր չի տեսնում, բայց իր կյանքի ամենաթանկ նվերը տեսել է՝ 1991 թվականին։ Հայաստանն անկախացավ սեպտեմբերի 21-ին՝ հենց իր ծննդյան օրը։ Արամ Խաչատրյան համերգասրահում Աշոտ Մանուկյանի ծննդյան օրը նշում են նրա մարտական ընկերները, հարազատներն ու անծանոթները՝ առանց հերոսի։ «Մենք ոչ ոք մեր զինակից ընկերներով մինչև օրս չենք հավատում, որ Աշոտը մեզ հետ չի։ Աշոտը մեր մանկության ընկերն էր։ Հետո ազատամարտում դարձանք մարտական ընկերներ, Աշոտը մեզ՝ հրամանատար»,- պատմում է ազատամարտիկ Լևոն Բարսեղյանը, իսկ Ռազմիկ Պետրոսյանի խոսքով էլ Աշոտ Մանուկյանը հրաշալի հետագիծ ուներ և համեստագույն մարդ էր։ «Ինքը ունի ֆունդամենտ դրած բանակաշինության, բանակի հիմքում։ Աշոտ Մանուկյանը ցուցադրական բաներ չէր սիրում, նա շատ խորքային էր։ Երբեմն անում էր բաներ աննկատ, շատ հետո էինա իմանում, որ նա էր այդ ամենի հեղինակը»,- պատմում է նա։ Մանրամասներն՝ [url=http://primenews.am/?p=7871&l=am]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր