211652_close_icon
views-count86859 դիտում article-date 17:06 25-09-2018

Ազգային ժողովի պատգամավորը «խոնարհվեց ճանապարհային ոստիկանի աշխատանքային փայտիկի առաջ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Կարապետ Հարությունյանի հանձնարարականով ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ստեփանյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Արարատի մարզի Դաշտավան գյուղում իրեն զգալով ինչպես ձուկը ջրում՝ Lexus մակնիշի 080 HH 11 համարանիշի ավտոմեքենան վարում էր առանց ամրագոտու, անգամ այն պայմաններում, երբ նշված հատվածում կանգնած էին ճանապարհային ոստիկանները։ Երևի թե «մեծն» պատգամավորին թվացել է, թե ճանապարհային ոստիկանը չտեսնելու կտա իր օրինախախտումը, սակայն, ինչպես վերջին ժամանակներում է եղել, պատգամավորը գլխիկոր տուգանվեց։ Ինչպես ականատես քաղաքացիներն էին ասում՝ «պատգամավորը խոնարհվեց ճանապարհային ոստիկանի աշխատանքային փայտիկի առաջ, փայտիկ, որին շատ պատգամավորներ են «ռաստ եկել»»։ Պատգամավորը տուգանվեց, որից հետո խոնարհ հարսի նման առանց որևէ ծպտուն հանելու հեռացավ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր