211652_close_icon
views-count3259 դիտում article-date 10:30 24-09-2018

ԱՄՆ-ում կամրջի փլուզման հետևանքով բեռնատար գնացքը գետն է ընկել

ԱՄՆ Այովա նահանգում գետի վրայով անցնող փայտյա երկաթգծային կամրջի փլուզման հետևանքով բեռնատար գնացքն ընկել է գետը: Ինչպես հաղորդում է [url=https://www.nytimes.com/aponline/2018/09/23/us/ap-us-iowa-train-derailment.html]The New York Times[/url]-ը, միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 23-ի վաղ առավոտյան ժամը 4:30-ի սահմաններում՝ Էլթոն քաղաքի մոտակայքում: Վթարի հետևանքով գնացքի մոտ 20 վագոն ջրում է հայտնվել: Նշվում է, որ գնացքը ավազ ու սոյայի յուղ էր տեղափոխում, ուստի վնասակար նյութերով ջրի թունավորման վտանգ չի սպառնում: Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ կամրջի փլուզման ու գնացքի վթարի հետևանքով տուժածներ չկան: Նախնական տվյալներով՝ միջադեպի պատճառը տեղատարափ անձրևներն ու ջրհեղեղներն են, որոնք վերջերս տեղի են ունեցել այդ տարածաշրջանում:

Նմանատիպ նյութեր