211652_close_icon
views-count5318 դիտում article-date 21:00 09-09-2016

Սարատովի մարզում կամրջի փլուզման հետևանքով գնացքի վագոններ են ընկել գետը

ՌԴ Սարատովի մարզի Պետրովսկի շրջանում Բերյոզովկա գետով անցնող կամրջի փլուզման հետևանքով 16 վագոններով ընթացող բեռնատար գնացքի 6 վագոն դուրս է եկել գծերից: Այս մասին հայտնում է Interfax-ը: Վագոններից 2-ը ընկել են գետը: Միջադեպի հետևանքով զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան: Վթարի վայրում աշխատում են համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները:

Նմանատիպ նյութեր