ԱՄՆ Մոնտանա նահանգի Գլենդայվ քաղաքից ոչ հեռու գտնվող նավթատար խողովակի վթարի հետևանքով 165 տոննա նավթ լցվել է Յելլոուսթոուն գետը:
CNN հեռուստաընկերությունը հաղորդել է, որ նահանգի երկու շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել:
Գետի երկայնքով ապրող բնակչությանը կոչ է արվել չօգտվել խողովակների ջրից:
Տեղական իշխանությունները սկսել են ուսումնասիրել դեպքի պատճառները: