211652_close_icon
views-count3494 դիտում article-date 12:17 22-09-2018

Չինաստանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններից

Պեկինը վերջին րոպեին չեղյալ է հայտարարել 2 պատվիրակությունների այցերը Վաշինգտոն, հաղորդում է [url=https://www.wsj.com/articles/china-cancels-trade-talks-with-u-s-amid-escalation-of-tariff-threats-1537581226]The Wall Street Journal[/url]-ը: Երկու երկրների միջև հակամարտությունը թեժանում է Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած խոշոր մաքստուրքերի հետևանքով: Վերջին րոպեին չեղարկվել է Չինաստանի փոխվարչապետ Լյու Խեի այցը Վաշինգտոն, որը նախատեսված էր հաջորդ շաբաթ։ Չեղարկվել է նաև միջին մակարդակի մեկ այլ այցելություն, որը ծրագրված էր ավելի վաղ։ Այսպիսով Չինաստանը հրաժարվում է առևտրային բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ։ Երեքշաբթի, սեպտեմբերի 18-ին Թրամփը հայտարարեց չինական ապրանքատեսակների նոր փաթեթի նկատմամբ նոր մաքսատուգանքների մասին՝ 200 միլիարդ դոլարի չափով: Պեկինում կառավարությունը անմիջապես ներկայացրեց 60 միլիարդ դոլարի փոխհատուցման վճար: Առևտրային հակամարտությունն այսպիսով ավելի է թեժանում։ ԱՄՆ մեղադրում է Չինաստանին հովանավորչության, անարդար սուբսիդիաների և տեխնոլոգիաների գողության մեջ։ Չինաստանը հերքում է այդ մեղադրանքները:

Նմանատիպ նյութեր