211652_close_icon
views-count23845 դիտում article-date 13:06 19-09-2018

Երևանում թալանել են ժողովրդին հայտնի Մասիվի զագսը․ տարել են քաղցրավենիքներ, խմիչքներ և տնօրենի ճնշման չափիչ սարքը

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ, սեպտեմբերի 18-ին Ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Երևանի քաղաքապետարանի Քաղաքացիական ակտերի գրանցման Նոր Նորքի տարածքային բաժնի պետ Հասմիկ Հարությունյանը և հայտնել, որ սեպտեմբերի 17-ի ժամը 18։00-ից մինչև սեպտեմբերի 18-ի ժամը 09։00 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Նոր Նորք վարչական տարածքում Գայի պողոտա 19 հասցեի, ժողովրդին հայտնի՝ Մասիվի զագսի 1-ին հարկի պատուհանը բացելով, ներս են մտել և այնտեղից գողացել քաղցրավենք, տարբեր տեսակի խմիչքներ, անգամ՝ տնօրենի ճնշման չափիչ սարքը։ Փաստի առթիվ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր