211652_close_icon
views-count3313 դիտում article-date 18:20 17-09-2018

Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված ՊԲ ուսումնավարժական հավաքների ընթացքին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված ՊԲ զորահավաքային պատրաստության ընթացիկ տարվա պլանի համաձայն մեկնարկած ուսումնավարժական հավաքների ընթացքին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Համապատասխան զեկույցով հանդես է եկել ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը: Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարին եւ համապատասխան կառույցների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր