ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հետևել է ուսումնավարժական պարապմունքներին
                        Մայիսի 17-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Արցախի ազատամարտիկների միությանը կից կազմավորված գումարտակներից մեկի ուսումնավարժական պարապմունքներին հետևելու նպատակով այցելեց բանակի <<Ասպարեզ>> ուսումնական կենտրոն: 
Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար, ՊԲ-ի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ու ԱԱՄ նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը: 
Նորակազմ գումարտակի տղաները, հասցրել են կարճ ժամանակամիջոցում ձեռք բերել զինվորական կեցվածք, ներդաշնակվել նոր ստորաբաժանումներում, թարմացրել մարտավարամասնագիտական գիտելիքները և այժմ լիովին պատրաստ են հետագա խնդիրների կատարմանը:
  
    Պարապմունքների ավարտին Բակո Սահակյանը անմիջական մթնոլորտում շփվեց գումարտակի անձնակազմի հետ և պատասխանեց վերջիններիս հուզող հարցերին: Հանրապետության նախագահը մասնավորապես նշեց, որ ազատամարտիկը, որպես հավաքական կերպար եղել և շարունակում է մնալ բոլորիս հպարտության խորհրդանիշն ու մեր անվտանգության կարևոր հենասյուներից մեկը:
    Գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, շնորհակալություն հայտնելով նախագահին ընթացիկ ռազմապաշտպանական գործընթացները ուշադրության կենտրոնում պահելու համար,  վստահեցրեց, որ ազատամարտիկների միությունը այսուհետ ևս պատրաստ է մնալ ու գործել հայրենիքի պաշտպանության առաջնադիրքերում:
 
  
[b]ԼՂՀ ՊՆ [/b]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

