211652_close_icon
views-count4423 դիտում article-date 09:52 17-09-2018

Ստամբուլում տեղի է ունեցել Հրանտ Դինքի անվան մրցանակի հանձնումը

Ստամբուլում 10-րդ անգամ տեղի է ունեցել մարդու իրավունքների համար պայքարող անձանց Հրանտ Դինքի աննվամբ մրցանակի հանձնումը։ Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Հ. Դինքի մրցանակի հանձնման արարողության սկզբում ելույթ են ունեցել «Մեծ Բազար», «Ոմանք« և «Սահակյան» երգչախումբը։ Ժյուրին ձայների մեծամասնությամբ Թուրքիայից Հ. Դինքի մրցանակը հանձնել է 1970-ականներից մարդու իրավունքների համար պայքարող, այդ պայքարի համար մի քանի անգամ կալանավայրերում հայտնված Մուրադ Չելիքքանին։ Արտասահմանից Հրանտ Դինքի մրցանակին արժանացել է Եմենի մարդու իրավունքների պաշտպանության միությունից Ռադյա էլ-Մութավեքելը։ Ժյուրիի կազմում հանդես է եկել նաև հայտնի ռոք երգիչ Սերժ Թանկյանը։

Նմանատիպ նյութեր