5043 դիտում
21:38 04-04-2018
Երևանի Հրանտ Դինքի անվան դպրոցում կազմակերպվել է Շառլ Ազնավուրին նվիրված ցերեկույթ
Երևանում նախատեսված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին ընդառաջ մայրաքաղաքում անցկացվող ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանի քաղաքապետարանի ենթակայության Հրանտ Դինքի անվան հ. 44 հիմնական դպրոցում կազմակերպվել է ցերեկույթ՝ նվիրված հայազգի շանսոնյե, կոմպոզիտոր, դերասան, հասարակական գործիչ, ՀՀ ազգային հերոս, իր բնորոշմամբ՝ «100 տոկոսով ֆրանսիացի և 100 տոկոսով՝ հայ» Շառլ Ազնավուրին:
Միջոցառման ընթացքում դպրոցի աշակերտները կատարել են աշխարհահռչակ երգչի ստեղծագործությունները, ներկայացրել դրվագներ նրա կյանքից: Ցերեկույթն անցկացվել է զուգահեռաբար հայերեն և ֆրանսերեն:
Նշենք, որ Երևանի Հրանտ Դինքի անվան հ.44 հիմնական դպրոցում ֆրանսերենն ուսուցանվում է որպես երրորդ օտար լեզու:
Հիշեցնենք, որ ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում մայրաքաղաքի կրթական և մշակութային օջախներում կազմակերպվում են տարատեսակ միջոցառումներ:
Նմանատիպ նյութեր
1382 դիտում
17:18 18-09-2014
Ապրած ու չապրած տարիներ. նշվել է Հրանտ Դինքի 60-ամյակը` նրա անունը կրող Երևանի թիվ 44 դպրոցում
1022 դիտում
21:51 18-04-2015
Ցեղասպանության տարելիցին նվիրված ցերեկույթ` Աշտարակի Պ. Պռոշյանի անվան դպրոցում. լուսանկարներ
4432 դիտում
09:52 17-09-2018
Ստամբուլում տեղի է ունեցել Հրանտ Դինքի անվան մրցանակի հանձնումը
Այս բաժնից
1072 դիտում
20:46 04-05-2024
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան
1033 դիտում
20:29 04-05-2024
Բագրատ Սրբազանը պարզերես է անում բոլորիս՝ անկախ քաղաքական հայացքներից. Դավիթ Խաժակյան