211652_close_icon
views-count68261 դիտում article-date 21:34 15-09-2018

Խոշոր ու շղթայական ավտովթար Սևանի գաղութի մոտ. պատճառը թանձր ծուխն է եղել. վարորդների մի կաթիլ մեղրի պատմությունը հանգուցալուծեց վթարային փորձագետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, արտակարգ վթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում, Սևանի գաղութի դիմաց բախվել են 5 ավտոմեքենա և 1 տրակտոր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի պատճառ է համարվում այն, որ նշված ճանապարհահատվածում չոր խոտի վառվելու հետևանքով առաջացել է թանձր ծուխ, տեսանելությունը փակվել է, ինչն էլ դարձել է պատճառ, որ վարորդները ունեցել են տեսանելիության խնդիր և բախվել են, իսկ մի քանիսն էլ հարվածել են երկաթե արգելապատնեշներին: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Ու մինչ վարորդները դեպքի վայրում միմյանց էին մեղադրում, «Սիլ ինշուրանս» ապահովագրական ընկերության վթարային փորձագետ Սերյոժա Վարդանյանին հաջողվեց կրքերը հադարտեցնել, որից հետո վարորդները ընդունեցին, որ չի կարելի վթարը սարքել մի կաթիլ մեղրի պատմություն: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 90+
90+

Նմանատիպ նյութեր