211652_close_icon
views-count18537 դիտում article-date 08:52 14-09-2018

Վճռաբեկի նորընտիր նախագահը՝ Քոչարյանի գործի մասին. դատարանը ունի 1 ամիս․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վճռաբեկ դատարանի նորընտիր նախագահ Երվանդ Խունդկարյանը մեզ հետ զրույցում որևէ կարծիք չհայտնեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իմունիտետի հետ կապված վիճահարույց հարցի վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ իր մեկնաբանությունը կարող է համարվել ճնշելու կամ ուղղորդելու փորձ։ Խունդկարյանը նաև չասաց՝ Վճռաբեկ դատարանը Քոչարյանի հարցով դիմելո՞ւ է Սահմանադրական դատարան, թե ոչ։ «Վճռաբեկ դատարանը ստացել է բողոք, քննության համար 90 օր ժամկետ է նախատեսված։ Գործը ստանալու պահից Վճռաբեկ դատարանը ունի 1 ամիս ժամանակ բողոքը վերադարձնելու կամ առանց քննության թողնելու համար։ Իսկ եթե այդպիսի հիմքեր առկա չեն, ապա 3 ամսում կքննարկվի բողոքը»,- ասաց Խունդկարյանը։ Երվանդ Խունդկարյանն անդրադարձավ նաև ԱԱԾ ու ՀՔԾ պետերի գաղտնալսման ձայնագրության այն դրվագին, որտեղ խոսք է գնում դատավորի մասին։ Նա ասաց, որ դատավորներն անկախ են, և որևէ անձ իրավունք չունի միջամտելու նրա գործունեությանը։ Ամեն դեպքում ինքը համոզված չէ, որ դատավորը զանգել է իր անելիքները համաձայնեցնելու համար»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր