67985 դիտում
18:23 12-09-2018
Ողբերգական ավտովթար Երևանում. բախվել են Volkswagen, Իժ 27175-037, Mercedes, ВАЗ 21140 ավտոմեքենաները. կա 1 զոհ. ժամանել են Երևանի քննչական վարչության և ՃՈ պետի տեղակալները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու փողոցի թիվ 35/2 հասցեի դիմաց Երևանի բնակիչ, 63-ամյա Գագիկ Դավթյանը իր վարած Volkswagen մակնիշի 67 RV 666 համարանիշի ավտոմեքենայով ընդհարվել է նշված փողոցում դեպի Սեբաստիա փողոց տանող ուղեմասի աջ հատվածում կայանված Երևանի բնակիչ, 70-ամյա Ռուբեն Հովհաննիսյանի կողմից կայանված Իժ 27175-037 մակնիշի 34 ZՍ 928 համարանիշի բեռնատար ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բեռնատարն էլ ինքնաբերաբար առաջ ընթանալով, ընդհարվել է Երևանի բնակիչ, 27-ամյա Պետրոս Բաղջյանին պատկանող, նրա կողմից կայանված վիճակում գտնվող Mercedes մակնիշի 91 NP 091 համարանիշի ավտոմեքենային:
Վերջինն էլ առաջ ընթանալով, բախվել է Երևանի բնակիչ, 34-ամյա Էմիլ Սերոբյանին պատկանող, նրա կողմից կայանված վիճակում գտնվող ВАЗ 21140 մակնիշի 34 AN 808 համարանիշի ավտոմեքենային:
Պարզվել է, որ վթարի հետևանքով վարորդներից Գ. Դավթյանը դեպքի վայրում գիտակցության չգալով՝ մահացել է:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Հաայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Ա. Համզոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածը ավտոմեքենան վարելիս՝ հանկարծամահ է եղել:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+