211652_close_icon
views-count53366 դիտում article-date 19:51 26-11-2015

Ողբերգական ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ները. կա 1 զոհ, 2 վիրավոր. ժամանել են Երևանի ՃՈ պետն ու քննչական վարչության պետի տեղակալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` նոյեմբերի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00–ի սահմաններում Զորավար Անդրանիկ և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ 53-ամյա Մելսիկ Գրիգորյանի վարած Mercedes մակնիշի 34 PQ 695 համարանիշի և Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչ 56-ամյա Ռուբիկ Գրիգորյանի վարած Mercedes մակնիշի 10 ՏL 745 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes մակնիշի 34 PQ 695 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Մ. Գրիգորյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորը համագյուղացի 41-ամյա Գագիկ Մանանյանը և մյուս Mercedes-ի վարորդ Ռ. Գրիգորյանը օպերատիվորեն ժամանած շտապօգնության մեքենայով տեղափոխվել են Մալաթիա բժշկական կենտրոն: Հարվածի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ մասամբ հայտնվել են հողածածկ գոտում: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները` Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Ռոմիկ Կիրակոսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր