211652_close_icon
views-count2931 դիտում article-date 17:40 11-09-2018

Ղազախստանի Հանրապետությունում անցկացվում է «Սկալա-2018» հատուկ-տակտիկական ուսումնավարժություն. մասնակցում է նաև Հայաստանի թիմը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 8-ից 11-ը Ղազախստանի Հանրապետությունում անցկացվում է ՀԱՊԿ անդամ պետությունների օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈՒ) կազմում ներգրավված հատուկ նշանակության ուժերի կազմավորումների (ՀՆՈՒԿ) կազմում արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ոլորտում իրավասու մարմինների ստորաբաժանումների «Սկալա-2018» հատուկ-տակտիկական ուսումնավարժությունը, որին մասնացում է ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Ուսումնավարժության հիմնական ուժերը ներկայացված են Ղազախստանից։ Մասնակցում են նաև Հայաստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Բելառուսի թիմերը: Վարժանքի հիմնական նպատակն է զարգացնել և կատարելագործել ՀԱՊԿ անդամ պետությունների փրկարարական թիմերի փոխգործակցության կարողությունները ինչպես տեղական, այնպես էլ անդրսահմանային աղետների ռիսկի նվազեցման, արձագանքման և հետևանքների վերացման ժամանակ։ Ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետն է Ղազախստանի ներքին գործերի նախարարության ԱԻ կոմիտեի նախագահի տեղակալ, քաղաքացիական պաշտպանության գնդապետ Կ. Մ. Մուխամետկալիևիչը: Ուսումնավարժությունն անցկացվում է նախապատրաստական և հիմնական 3 փուլերով։ Նախապատրաստական փուլերում անցկացվել են գործնական պարապմունքներ, ինչպես նաև օպերատիվ խմբի շտաբային մարզումներ: Հիմնական փուլերը բաղկացած են 3 մասից՝ 1-ին փուլ՝ «Երկրաշարժի առաջացման դեպքում առաջնահերթ միջոցառումների կազմակերպումը, ՀԱՊԿ անդամ-պետությունների արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ոլորտում իրավասու մարմինների ստորաբաժանումների խմբավորման ուժերի և միջոցների ճշգրտում», 2-րդ փուլ՝ «Կենտրոնական Ասիայի աղետալի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներում ՀԱՊԿ անդամ-պետությունների ստորաբաժանումների համատեղ գործողությունների կատարելագործում», 3-րդ փուլ՝ գործնական միջոցառումներ։ Հատուկ տակտիկական ուսումնավարժության մտահղացման համաձայն՝ Հայաստանը օգնություն ցուցաբերելու նպատակով աղետի գոտի է ուղարկում 1 փրկարարական խումբ՝ բաղկացած 12 փրկարարներից՝ ալպինիստական ամբողջ լրակազմով: Փրկարարական խումբը գլխավորում է ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատի հրամանատար, միջազգային կարգի փրկարար, փ/ծ փոխգնդապետ Սերգեյ Բիձյանը: Խմբի կազմում են ինչպես փորձառու, այնպես էլ երիտասարդ մասնագետներ: Խմբի հիմնական ուժը որակավորված՝ ՄԱԿ-ի INSARAG հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի անդամներն են: Օպերատիվ խմբի կազմում ներգրավված են ՀՀ ԱԻՆ ՓԾ ՓՈՒՎ պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա.Սարոյանը և ՀՀ ԱԻՆ ՓԾ ՓՈՒՎ ՀՆՓԱԻԿ պետի տեղակալ-մարտական պատրաստության գծով, փ/ծ փոխգնդապետ Գ. Խաչատրյանը: Ուսումնավարժության շրջանակներում անցկացվեց կինոլոգիական և հոգեբանական ծառայությունների աշխատանքում փորձի փոխանակում ՀԱՊԿ անդամ-պետությունների փրկարարական ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Ուսումնավարժության ավարտին լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները պարգևատրվեցին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր