211652_close_icon
views-count4177 դիտում article-date 09:43 10-09-2018

Սեպտեմբերի 10-ն Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրն է

Սեպտեմբերի 10-ը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է որպես Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օր: ԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհում ամեն 40 վայրկյանը մեկ ինքնասպանություն է տեղի ունենում: Յուրաքանչուր տարի ինքնասպանության ճանապարհով մահանում է շուրջ 900 հազար մարդ: Ինքնասպանությունների տարեկան թիվն ավելի շատ է, քան մարդասպանությունների և պատերազմների հետևանքով զոհերի թիվը՝ միասին վերցրած: Ինքնասպանությունների 75 տոկոսը բաժին է ընկնում աղքատ երկրներին։ ԱՀԿ տվյալներով՝ ներկայում տարեկան շուրջ 1 մլն մարդ ինքնասպանություն է գործում: Միտումները ցույց են տալիս, որ մինչեւ 2020 թվականն այս ցուցանիշը կարող է աճել 1.5 անգամ:

Նմանատիպ նյութեր