211652_close_icon
views-count4802 դիտում article-date 23:25 09-09-2018

Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպությունը հրապարակել է աշխարհի ամենաայցելվող երկրների ցանկը

Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպությունը կազմել է աշխարհի ամենաայցելվող երկրների ցանկը: Առաջին տեղում Ֆրանսիան է, որտեղ տարվա ընթացքում այցելել է 86,7 մլն զբոսաշրջիկ: Երկրորդը Իսպանիան է՝ 81,8 մլն այցելու, երրորդը ԱՄՆ-ն է՝ 75,9 մլն զբոսաշրջիկ: Չորրորդ տեղում Չինաստանն է՝ 60,7 մլն զբոսաշրջիկ, 5-րդը՝ Իտալիան, 58,3 մլն: Բացի այդ, Եգիպտոսը գլխավորել է զբոսաշրջային ուղղությամբ ամենաարագ զարգացող երկրների վարկանիշը՝ ցուցադրելով 55,1%: Տոգոյում զբոսաշրջությունը աճել է 46,7%-ով, Սան-Մարինոյում՝ 31,1%-ով: Հնգյակը եզրափակում են Վիետնամը՝ 29,1%, և Վրաստանը` 27,9%:

Նմանատիպ նյութեր