211652_close_icon
views-count3936 դիտում article-date 21:59 08-09-2018

Արտակ Զեյնալյան. Մենք շեշտը դրել ենք ոչ թե արագության, այլ որակի, արդյունավետության վրա. Tert.am

Մայրաքաղաքի բնակիչը պետք է ներգրավված լինի խնդիրների լուծման պրոցեսում: Այս մասին [url=http://www.tert.am/am/news/2018/09/08/zeinalyan/2785573]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի «Լույս» դաշինքի թեկնածու, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Վերջինս նշեց, որ ծրագիրն ամբողջությամբ հրապարակվելու է երկուշաբթի: «Ծրագրում բարձրացվում է Երևանի տրանսպորտային հիմնահարցը, աղբահանության և բնակֆոնդի հիմնահարցերը: Այս խնդիրները բազմաշերտ են, դրանց լուծման համար առաջարկում ենք կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր»,- ասաց Զեյնալյանը: Քաղաքապետի թեկնածուի փոխանցմամբ՝ «Լույսի» ծրագիրը կառուցված է հետևյալ փիլիսոփայության հիմքի՝ մայրաքաղաքի բնակիչը պետք է ներգրավված լինի խնդիրների լուծման պրոցեսում: «Երևանցին պետք է իմանա, թե ուր են գնում ֆինանսական միջոցները, պետք է գիտակցի, որ դրանք արդարաբար են ծախսվում: Խնդիրները բոլորինն են և դրանք պետք է լուծվեն արդարաբար ու խելամտորեն»,- շեշտեց Արտակ Զեյնալյանը: Խոսելով այն տեսակետների մասին, որ Երևանի ավագանու ընտրություններում չի լինելու թեժ մրցապայքար, որովհետև չկա ընդդիմություն, ապա Արտակ Զեյնալյանն ասաց, որ ընդդիմության նախկին ձևաչափն այլևս ընդունելի չէ: «Եթե քաղաքական ուժը, որը չի մասնակցել իշխանության ձևավորմանը, կառավարման մարմինների ձևավորմանը, ընդդիմություն է: Սա է ընդդիմության բանաձևը: Չպետք է պատկերացնել, որ ընդդիմությունը պետք է լինի մերժված, թշնամաբար վերաբերի իշխանությանը: Այնտեղ, որտեղ կա մտքերի բախում ընդդիմություն է»,- նշեց թեկնածուն: Մանրամասները՝ [url=http://www.tert.am/am/news/2018/09/08/zeinalyan/2785573]սկզբնաղբյուրում.[/url]

Նմանատիպ նյութեր