211652_close_icon
views-count14797 դիտում article-date 15:27 06-09-2018

«Մանկատան երեխա ենք, ուրեմն մարդ չե՞նք». «Զատիկ»-ի սաները վարչապետից բնակարան են պահանջում. aravot.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կառավարության դիմաց այսօր նստացույց էին անում «Զատիկ» մանկատան մեկ տասնյակ սաներ՝ պահանջով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքի իրենց խնդրին, հայտնում է [url=https://www.aravot.am/2018/09/06/979166/]aravot.am[/url]-ը։ Սաները հայտարարեցին, որ տարիներ շարունակ դիմել են նախորդ իշխանություններին՝ պահանջելով օրենքով իրենց հասնող բնակարանները, սակայն՝ անարդյունք: Ամոյան Դավիթը նշեց, որ Նիկոլ Փաշինյանին եւս նամակներ են ուղղել, սակայն պատասխան չեն ստացել. «Մնալու ենք այստեղ այնքան, մինչեւ բնակարանի հարցը լուծեն: Որ մանկատան երեխա ենք, ուրեմն մարդ չե՞նք: Ես այստեղ-այնտեղ եմ մնում՝ փողոցում…»: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2018/09/06/979166/]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր