211652_close_icon
views-count21283 դիտում article-date 15:23 06-09-2018

Արտակարգ դեպք Երևանում. Ներքին Շենգավիթ թաղամասի շենքերից մեկում տեղադրված էլետրավահանակներում գտնվող էլեկտրահաշվիչներն այրվել են. բնակիչները մնացել են առանց էլեկտրաէներգիայի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում Ներքին Շենգավիթ 1-ին շենքի մուտքում գտնվող էլեկտրական վահանակներում տեղադրված մի քանի էլեկտրահաշվիչներ դեռևս անհայտ պայմաններում այրվել են։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ծառայողները՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության, էլեկտրոցանցի և «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ ծառայողները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն այրվել են մեծ թվով էլեկտրահաշվիչներ։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։ Այս պահին նշված հատվածում որոշ բնակարաններ հոսանքազրկված են։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր