211652_close_icon
views-count946 դիտում article-date 14:44 06-09-2018

Արդարադատության նախարարությունը համաներում շնորհելու հարցում շահագրգիռ է

Համաներում շնորհելու հարցում շահագրգիռ է նաև ՀՀ արդարադատության նախարարությունը, ինչի մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ԱԺ արտահերթ նիստի ընթացքում, պատասխանելով ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին, հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը: «Համաներման արդյունքում բեռնաթափում կլինի քրեակատարողական հիմնարկներում, այս հարցում շահագրգիռ է նաև արդարադատության նախարարությունը»,- նշեց նա: Ա. Հովհաննիսյանը հավելեց, որ չի կարող ասել, թե կառավարությունը երբ է քննարկելու համաներում շնորհելու հարցը, քանի որ այն ունի գաղտնիության ռեժիմ: Իսկ Ն. Զոհրաբյանն էլ նշեց, որ պետք է հատուկ ուշադրություն դարձնել ցմահ դատապարտյալների և առավել ծանր հանցանք գործած դատապարտյալների հարցերին:

Նմանատիպ նյութեր