1828 դիտում
18:29 09-04-2014
Սոցապ նախարարությունը ստեղծել է աշխատանքային խումբ և երկխոսության է հրավիրում շահագրգիռ կողմերին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես ասվում է.
Հայտնում ենք, որ ՀՀ վարչապետի 2014թ. ապրիլի 3 թիվ 282-Ա որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն իրականացնում է ՀՀ սահմանադրական դատարանի որոշումից բխող անհրաժեշտ աշխատանքներ:
Մասնավորապես, հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը և որոշման մեջ արձանագրված իրավական դիրքորոշումները` հնարավորին սեղմ ժամկետում շրջանառության մեջ կդրվի համապատասխան օրենքների նախագծերի փաթեթ` այն ներկայացնելով հանրային քննարկման:
Հաշվի առնելով աշխարհում առկա արդի մարտահրավերների շրջանակներում կենսաթոշակային բարեփոխումների հրատապությունը և հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշումը` աշխարհի ավելի քան 50 երկրներում իրականացված և իրականացվող բարեփոխումների` բնակչության սոցիալական պաշտպանվածության առավել երաշխավորված և կայուն համակարգ ձևավորելու անհրաժեշտության վերաբերյալ` առաջարկում ենք բոլոր շահագրգիռ կողմերին զերծ մնալ անտեղի շահարկումներից և առավելագույնս օգտակար մասնակցություն ունենալ խնդրի լուծմանն ուղղված օրենսդրական փաթեթի նախագծի առարկայական քննարկումների ընթացքում:
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014թ. ապրիլի 3 թիվ 282-Ա
աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշման մեջ նշված` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթները շտկելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին` մինչև 2014 թվականի մայիսի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել օրենսդրական փաթեթ, որը կուտակային կենսաթոշակների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ կներառի այն նորմերը, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշման մեջ:
Աշխատանքային խումբ՝
Ա. Ասատրյան – ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)
Ն. Երիցյան – ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Օրբելյան – ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Վ. Միրումյան – ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Կ. Թամազյան – ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար
Ա. Միրզախանյան – ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ
Ս. Սաիյան – ՀՀ աշխատանքի և սոցիալկան հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ
[i]
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյան [/i]
Նմանատիպ նյութեր
2291 դիտում
20:42 20-06-2019
ՊԵԿ-ը հրավիրում է շահագրգիռ անձանց ներկա գտնվել հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի նիստին
Այս բաժնից
559 դիտում
10:33 26-11-2024
Վահագն Խաչատուրյանը պաշտոնական արարողությամբ դիմավորել է Հայաստան ժամանած Լեհաստանի նախագահին
745 դիտում
09:21 26-11-2024
Ջերմուկում, Սիսիանում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում․ իրականացվում են մաքրման աշխատանքներ