Ուկրաինայի խորհրդարանի խոսնակը չի ստորագրել անջատողականներին համաներում շնորհելու մասին օրենքը
Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակլ Ալեքսանդր Տուրչինովը հրաժարվել է ստորագրել Մինսկում ձեռք բերված համաձայնությունների շրջանակում Դոնբասի իրադարձությունների մասնակիցներին համաներում շնորհելու մասին օրենքը, հաղորդում է Ria Novosti-ն:
Տուրչինովը հայտարարել է, որ համաձայնություն է ձեռք բերվել համաներման մասին, սակայն ոչ մի նախապայման չի առաջադրվել, որին և պետք է հետևեր համաներումը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի խորհրդարանը սեպտեմբերի 16-ին ընդունել է օրենք Դոնբասի մի շարք շրջաններում վերականգնողական միջոցառումներ և տեղի իշխանությւուններին հատուկ լիաորություններ շնորհելու մասին, ըստ որի այդ տարածքներում երաշխավորվում է ցանկացած լեզվի օգտագործումը և խրախուսում Ռուսաստանի հետ միջսահմանային համագործակցությունը: փաստաթուղթը նաև նախատեսում է հակամարտության մասնակիցներիչ համաներում և դեկտեմբերի 7-ին տեղական ընտրությունների անցկացում: