211652_close_icon
views-count2357 դիտում article-date 13:13 05-09-2018

Լյովը Գերմանիայի հավաքականի խաղացողներին արգելել է հյուրանոցը լքել կեսգիշերից հետո

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը մտադիր է թիմում կարգապահությունը խստացնել: 58-ամյա մասնագետը յուրատեսակ պարետային ժամ է մտցրել: Ուղիղ կեսգիշերին ֆուտբոլիստները պարտավոր են վերադառնալ հյուրանոց և իրենց համարներում լինեն: Նրանց արգելված է նույնիսկ հյուրանոցի բարերում լինել: ԱԱ-2018-ում Գերմանիայի հավաքականի Լյովի ղեկավարությամբ չկարողացավ փլեյ-օֆֆ դուրս գալ: Նշվում էր, որ մասնավորապես թիմի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը մրցաշարին իր հետ կալյան էր բերել:

Նմանատիպ նյութեր