211652_close_icon
views-count5825 դիտում article-date 14:52 04-09-2018

Փոխվել են «Վարդաշեն», «Սևան», «Հրազդան» ՔԿՀ-ների պետերը

Հայաստանի քրեակատարողական հիմնարկների պետերի փոփոխություն է տեղի ունեցել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը «Նախօրեին, համապատասխան հրամաններով, քրեակատարողական հիմնարկների պետերի փոփոխություն եմ իրականացրել: «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում նշանակել եմ Վազգեն Առաքելյանին, Սևան» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում՝ Լեոնիդ Մկրտչյանին, իսկ «Հրազդան» ՔԿՀ պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել եմ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Արտակ Ղազարյանին: Մեկ այլ հրամանով «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Խաչատրյանն ազատվել է քրեակատարողական ծառայությունից»,-ասված է նախարարի տարածած գրառման մեջ։

Նմանատիպ նյութեր