«Դատապարտյալների հիվանդանոց» և «Աբովյան» ՔԿՀ-ների պետերը փոխատեղվելու են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ն օրերս տեղեկացրել էր, որ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումից հետո փոփոխություններ են սպասվում ԱՆ ՔԿՀ վարչություններում:
ԵՎ, ահա, մեզ հայտնի դարձավ, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանն առաջիկայում ազատվելու է պաշտոնից և նշանակվելու է «Աբովյան» ՔԿՀ ղեկավար, իսկ ահա «Աբովյան» ՔԿՀ-ի պետ Մանուկ Միքայելյանը ղեկավարելու է «Դատապարտյալների հիվանդանոցը»:
Մինչ այդ ՔԿՀ վարչության պետ Արթուր Օսիկյանին հանձնարարվել է այդ ոլորտում տիրող իրավիճակը կարգավորելու ուղղությամբ խիստ և լուրջ աշխատանքներ տանել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]