211652_close_icon
views-count6526 դիտում article-date 14:39 04-09-2018

Դա անձնական հարաբերությունների խնդիր է. Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանին Պուտինի շնորհավորանքին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շատ գնահատում և կապեր է պահպանում աշխարհի տարբեր երկրների ներկա և նախկին ղեկավարների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք քաղաքական ենթատեքստ կա՞ ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանին Վլադիմիր Պուտինի շնորհավորանքում, այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով` դա անձնական հարաբերությունների խնդիրն է: «Հասցնելով ճանաչել Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ կարող եմ ասել, որ ինքը մարդկային կապերը շատ է գնահատում և կապեր պահպանում աշխարհի տարբեր երկրների ներկա և նախկին ղեկավարների հետ: Դուք տեսեք, որ չնայած Եվրամիության հետ բավականին խնդրահարույց հարաբերություններ ունեն, բայց նա մասնակցեց ավստրիացի բարձրաստիճան պաշտոնյայի հարսանյաց արարողությանը, ինչը նշանակում է, որ մարդկային կապերը նրա համար առանձնահատուկ նշանակություն ունեն»,- ասաց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր