4546 դիտում
21:34 07-05-2020
Հայաստանի և Արցախի նախկին վարչապետերը վաղը կներկայանան դատարան՝ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորություն ներկայացնելու համար. Արամ Վարդևանյան
Վաղը Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն ներկայացնող բոլոր անձինք ներկայանալու են դատարան: Այս մասին այսօր [url=https://www.tert.am/am/news/2020/05/07/vardevanyan/3283598]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Արամ Վարդևանյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լևոն Քոչարյանը հայտնել էր, որ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է վաղը նշանակված դատական նիստին:
«Վաղվա դատական նիստին կներկայացվեն վարչապետերի անձնական երաշխավորության միջնորդությունը և այն միջնորդությունները, որոնք այս ժամանակահատվածում ներկայացվել են կրկին կալանավորումը որպես խափանման միջոց փոխելու մասով»,- ասաց Վարդևանյանը և հավելեց, որ իր տեղեկություններով՝ վաղը երաշխավորություն ներկայացնող բոլոր վարչապետերը ներկա են լինելու դատական նիստին:
Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը ի վիճակի է մասնակցել դատական նիստին, պաշտպանը պատասխանոց. «Իմ վերջին տեղեկություններով՝ պարոն Քոչարյանի առողջական վիճակն այնպիսին է, որ բժիշկները դատական նիստին մասնակցելու մասով խնդիր չեն տեսնում: Իհարկե, այլ բան է քրեակատարողական հիմնարկում գտնվելը, առողջական տեսանկյունից՝ որակապես լրիվ այլ իրավիճակ է, բայց կոնկրետ վաղվա նիստի մասով առկա խնդիր չկա»,- ասաց նա:
Վարդևանյանը նշեց, որ դատարանի կազմից էլ դատավոր Աննա Դանիբեկյանին տեղեկացրել են համապատասխան կազմակերպչական միջոցառումները, որոնցով Քոչարյանի մասնակցությունը կապահովվի:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/05/07/vardevanyan/3283598]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
9449 դիտում
20:38 24-02-2020
Նախկին վարչապետերը անձնական երաշխավորություն կներկայացնեն Ռոբերտ Քոչարյանի համար
12528 դիտում
19:00 16-03-2020
Վաղը ՀՀ և ԱՀ նախկին վարչապետերն անձնական երաշխավորություն կներկայացնեն Քոչարյանի ազատ արձակման համար
17407 դիտում
14:55 01-08-2018
ԱԺ 38 պատգամավոր անձնական երաշխավորություն է հայտնել Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու համար
Այս բաժնից
307 դիտում
17:04 15-11-2024
ՀՀ փոխվարչապետերը ընդունել են Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը