211652_close_icon
views-count4313 դիտում article-date 20:51 03-09-2018

Արցախն անկախ է համայն հայության միասնականության շնորհիվ. Պետերբուրգում նշել են ԼՂՀ անկախության 27-րդ տարեդարձը

Սեպտեմբերի 2-ին Սանկտ Պետերբուրգի հայ համայնքը՝ ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ, նշել է ԼՂՀ Անկախության 27-րդ տարեդարձը: Սանկտ Պետերբուրգի Սբ. Կատարինե եկեղեցում Հյուսիս-Արևմտյան տարածաշրջանում ՀԱԵ հոգևոր հովիվ Տեր Պողոս աբեղա Վարդանյանի հանդիսապետությամբ կատարվել է հանրապետական մաղթանք՝ նվիրված ԼՂՀ անկախության 27-րդ տարեդարձին: Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանն էլ իր ելույթում ներկաներին շնորհավորել է ԼՂՀ 27-ամյա անկախության տոնի առիթով և նշել, որ արցախցիների տոնը ոչ միայն արցախահայության տոնն է այլ համայն հայության տոնը, որովհետև այս անկախության 27 տարվա նվաճումը ձեռք է բերվել համայն հայության միասնականության շնորհիվ: Այնուհետև Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի «Վերնատուն» մշակութային կենտրոնում կայացավ Անկախության 27-րդ տարեդարձին նվիրված ցերեկույթ և ֆիլմի ցուցադրում:

Նմանատիպ նյութեր