211652_close_icon
views-count11430 դիտում article-date 21:04 31-08-2018

Դոնեցկում պայթյունի հետևանքով զոհվել է հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն զոհվել է օգոստոսի 31-ին Դոնեցկ քաղաքում տեղի ունեցած պայթյունից: Այս մասին հայտնում է Tass գործակալությունը` վկայակոչելով հանրապետության ուժային կառույցների աղբյուրին: Ըստ տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել «Սեպար» ռեստորանում, որտեղ այդ պահին եղել է Դոնեցկի հանրապետության ղեկավարը: «Պայթյունի հետևանքով նա մահացու վիրավորում է ստացել»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նմանատիպ նյութեր