211652_close_icon
views-count21286 դիտում article-date 22:55 30-09-2018

Հրապարակվել է Դոնեցկում պայթյունի տեսագրությունը, որի արդյունքում զոհվել էր ԴԺՀ-ի ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Համացանցում հրապարակվել է Դոնեցկում տեղի ունեցած պայթյունի տեսանյութը, որի արդյունքում զոհվել էր Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն Պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 31-ին, երբ Զախարչենկոն այցելել էր Դոնեցկի կենտրոնում գտնվող «Սեպար» սրճարան: ԴԺՀ-ի ղեկավարի դեմ մահափորձի ժամանակ տուժել էր ևս 12 հոգի, որոնց թվում է եղել չճանաչված հանրապետության եկամուտների նախարար Ալեքսանդր Տիմոֆեևը: ԴԺՀ-ի իշխանությունները տեղի ունեցածը որակել էին ահաբեկչություն: Պայթյունի համար ԴԺՀ-ի և Ռուսաստանի իշխանություները մեղադրեցին Ուկրաինայի Անվտանգության ծառայությանը: Կիևը հերքեց բոլոր մեղադրանքներն ու հայտարարեց, որ տեղի ունեցածի հավանական պատճառը քրեական «ռազբորկաներն» էին կամ ռուսական հատուկ ծառայությունների մասնակցությունը: Սեպտեմբերի կեսերին պայթյունի համար ձերբակալվեց Ալեքսանդր Պոգորելով ներկայացած անձը, որն իր ցուցմունքներում հայտնեց, որ 2014 թվականին իրեն հավաքագրել է ուկրաինական հատուկ ծառայությունների աշխատակիցը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր