Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության նախագահական ընտրություններում հաղթել է գործող ղեկավար Իգոր Զախարչենկոն
ԴԻՀ-ում անցկացված նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել գործող ղեկավար Իգոր Զախարչենկոն, հաղորդում է TASS գործակալությունը՝ հղում անելով ԴԻՀ-ի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքներին:
Ըստ այդ արդյունքների՝ Զախարչենկոյի օգտին քվեարկել է ընտրողների 63,08 %-ը (765,000 մարդ): Երկրորդ տեղում է գործարար Վիկտոր Պենները, ով հավաքել է ձայների 15,12%-ը:
Հիշեցնենք, որ Զախարչենկոն ստանձնել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարի պաշտոնը այս տարվա օգոստոսի 8-ից, երբ լիազորությունները վայր դրեց Ալեքսանդր Բորոդայը:
Եվրամիությունը,Միացյալ Նահանգները, Ուկրաինան և ևս մի քանի պետություններ անօրինական են համարել Լուգանսկի և Դոնեցկի խորհրդարանական և նախագահական ընտրությունները: