211652_close_icon
views-count3002 դիտում article-date 14:58 27-08-2018

Խավի Գրասիան գաղտնիք չի տեսնում ԱՊԼ-ում «Ուոթֆորդի» հաջողությունների մեջ

«Ուոթֆորդի» գլխավոր մարզիչ Խավի Գրասիան անդրադարձել է թիմի գերհաջող մեկնարկին ԱՊԼ-ում: Թիմը առաջին 3 խաղերում վաստակել է 9 միավոր և «Լիվերպուլի» ու «Չելսիի» հետ ստանձնել է առաջատարի դերը: «Ես շատ գոհ եմ: Պրեմիեր լիգայում դժվար է արդյունքի հասնել: Մենք երեք հաղթանակ ունենք, և դա գերազանց է: Մենք ընդամենը երեք քայլ ենք արել, սակայն հպարտ եմ լինել «Ութոֆորդի» մարզիչ: Ոչ մի գաղտնիք չկա: Ամենակարևորը քրտնաջան մարզվելն է և խաղացողները պարգևատրվում են իրենց հիանալի աշխատանքի դիմաց», Գրասիան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր