211652_close_icon
views-count98384 դիտում article-date 17:28 26-08-2018

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. Opel-ը բախվել է բետոնե սյանն ու մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում. կա 1 զոհ, 3 վիրավոր. ժամանել են ՃՈ վաշտի հրամանատարը, տարածքի փոխոստիկանապետն ու քննչական բաժնի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 26-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Opel մակնիշի 34 ՍZ 932 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխավան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում՝ Այգավան գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանն ու մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վեդու թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Պարույր Սահակյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Համլետ Գրիգորյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդու քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Շիրակ Խաչատրյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն քննչական բաժնի քննիչ Արամ Պողոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր . օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Արարատի մարզի բնակչուհի էր, մոտ 30 տարեկան, իսկ ավտոմեքենայում եղել է իր ընտանիքի հետ։ Նրանք մեկնում էին Երևան՝ խաղարկության մասնակցելու։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Արարատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր