211652_close_icon
views-count155512 դիտում article-date 09:57 26-08-2018

Դաժան ու ողբերգական ավտովթար Երևանում. Mersedes-ը բախվել է բետոնե արգելապատնեշին, այնուհետ հաստաբուն ծառին. Ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. Կրակը մարելուց հետո հրշեջները այնտեղ հայտնաբերել են կիսաայրված դի.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում՝ Ռիցար ռեստորանային համալիրի մոտ, ավտոմեքենա է այրվում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատը և թիվ 11 փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկներով: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալներ Հայկազ Մաթևոսյանի և Դավիթ Ավագյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Աղետների բժշկական կենտրոնի հերթապահ խումբը, հերթապահ բժշկի գլխավորությամբ: Պարզվել է, որ Mersedes մակնիշի 01 GN 002 համարանիշի ավտոմեքենան վարած, դեռևս չպարզված վարորդը բախվել է բաժանարար բետոնե արգելապատնեշին, այնուհետ դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին: Բախման արդյունքում ծառը տապալվել է, իսկ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Հրշեջները մարելով ավտոմեքենայում առաջացած կրակը, այնտեղ՝ վարորդի նստատեղին, հայտնաբերել են տղամարդու կիսամոխրացած դի: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավաման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը, վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Դ. Մարտիրոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Նանսենի փողոցի բնակիչ, 26-ամյա Գնել Նասլյանի անվամբ: Ոստիկանությունը պարզում է նաև, արդյոք ավտոմեքենան նա է վարել: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 98+
98+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր