211652_close_icon
views-count14012 դիտում article-date 20:45 25-08-2018

Անգլիա. «Արսենալն» առաջին հաղթանակը տոնեց. Մխիթարյանը խաղաց առանց փոխարինման. . ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Արսենալը» լոնդոնյան դերբիում սեփական հարկի տակ կամային հաղթանակ տարավ «Վեսթ Հեմի» նկատմամբ: Հանդիպման հաշիվը 25-րդ րոպեին դիպուկ հարվածով բացեց հյուրերի ավստրիացի հարձակվող Մարկո Արնաուտովիչը: 5 րոպե անց Ալեքս Իվոբիի փոխանցումից հետո հաշիվը հավասարաեցրեց Նաչո Մոնրեալը: 70-րդ րոպեին հյուրերի պաշտպան Իսա Դիոպը բավական զավեշտալի ինքնագոլի հեղինակ դարձավ: Իսկ հանդիպման վերջակետը խաղավերջում դրեց փոխարինման դուրս եկած Դենի Ուելբեքը՝ 3:1: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Այսպիսով, «Արսենալը» վաստակեց առաջին 3 միավորը և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնական: «Վեսթր Հեմն» առայժմ միավոր չի վաստակել «Արսենալ»-«Վեսթ Հեմ»` 3:1 Նաչո, 30, Դիոպ, 70, (ինքագոլ), Ուելբեք, 90+2 – Արնաուտովիչ, 25
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր