211652_close_icon
views-count9794 դիտում article-date 16:30 22-08-2018

Կրիշտիանու Ռոնալդու. «Յուվենտուսին» խփած գոլս լավագույններից էր իմ կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Յուվենտուսի» նորեկ Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, թե ինչն է ազդել նրա որոշման վրա՝ «Ռեալից» տեղափոխվել «Յուվե»: Թուրինում Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ խաղում Ռոնալդուն շրջադարձ հարվածով գրավեց «Յուվենտուսի» դարպասը, ինչի համար արժանացավ իտալական ակումբի երկրպագուների ծափահարություններին: «Աննշան մանրուքները մեծ նշանակություն ունեն: Այն, ինչ տեսա մարզադաշտում, ազդեց տրանսֆերի վրա: Այդ գոլը, իմ կարծիքով, իմ կարիերայում լավագույններից մեկն է: Եվ իհարկե, երբ սկսեցին ինձ ծափահարել, ես մտածեցի. «Վաո՜ւ»: Դա ինձ շատ զարմացրեց, քանի որ նման բան իմ կյանքում երբեք չէր եղել: Դա անհավանական պահ էր», ասել է Ռոնալդուն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր