211652_close_icon
views-count105476 դիտում article-date 11:18 22-08-2018

Ողբերգական դեպք Երևանում. երիտասարդ տղան «Հաղթանակ» կամրջից իրեն ցած է նետել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում 25-30 տարեկան տղամարդը Հաղթանակ կամրջից ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելու եղանակով: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է մահը և այդ մասին հայտնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Պապյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ արձագանքման խմբի պետ Գարեգին Հակոբյանի գլխավորությամբ: Ժաանել է նաև ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Դեպքի վայրում եղել են ականատեսներ, ովքեր ոստիկաններին հայտնել էին, որ մինչև իրեն ցած նետելը, տղամարդը կանգնել է կամրջի վրա, շշով ջուր խմել և մինչ ոստիկանության Կենտրոնի ՊՊԾ ծառայողները վազելով կմոտենային, նա իրեն ցած է նետել: Քիչ առաջ կենտրոնի ոստիկանները պարզեցին, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ, 41-ամյա Աշոտ Համբարձումյանն էր: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր