211652_close_icon
views-count4431 դիտում article-date 21:36 21-08-2018

Բունդեսթագի պատգամավորին Ադրբեջանի մուտքի արտոնագիր տրամադրելուն ուղղված ջանքերը տապալվել են

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության խմբի փոխնախագահ, ՔԴՄ կուսակցության անդամ Ալբերտ Վայլերին Ադրբեջանի մուտքի արտոնագիր տրամադրելուն ուղղված ջանքերը վերջնականապես տապալվել են: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/944506.html]Արմենպրես[/url]»-ը, բացատրություն տալու պահանջով Դաշնային արտգործնածարարություն է կանչվել ԳԴՀ-ում Ադրբեջանի դեսպանը: Վերջինս նշել է, որ որոշումն արդեն կայացվել է Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով, և պատգամավորն «անցանկալի անձ» է հայտարարվել: Մինչ այս ադրբեջանական կողմը, ավանդույթի համաձայն, պատգամավորից առաջարկել էր պաշտոնապես ներողություն խնդրել, որպեսզի չներառվի «սև ցուցակում»: Սակայն Ալբերտ Վայլերը մերժել է՝ հիմնավորելով, որ շարունակում է մնալ այն կարծիքին, որ որպես Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամական խմբի փոխնախագահ, իր պարտքն է համարում լիարժեքորեն ծանոթանալ տարածաշրջանում տիրող իրավիճակին, հետևաբար պետք է անձամբ լինի Լեռնային Ղարաբաղում և խոսի տեղի բնակչության հետ: Ինչպես ներկայացնում է Գերմանական BILD օրաթերթը Ալբերտ Վայլերը 2014թ. և 2016թ. այցելել է անկախության ձգտող Լեռնային Ղարաբաղ, որի նկատմամբ նկրտումներ ունի Ադրբեջանը և որը գտնվում է հայկական հովանավորության ներքո:

Նմանատիպ նյութեր