3548 դիտում
21:10 21-08-2018
Սեյսմակայունության վարքականոններ ուսուցանող տագնապ-վարժանքին հետեւել է ԱԻՆ փոխնախարարը
ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության աշխատակիցները օրերս ուսումնական տագնապ-վարժանք անցկացրին Երևանի կենտրոն համայնքում գտնվող Իբիս հյուրանոցային համալիրում:
Ինչպես տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, վարժանքի նպատակն էր զարգացնել հյուրանոցի անձնակազմի և հյուրերի պատրաստվածությունն ու հմտությունները՝ երկրաշարժին դիմակայելու և ցնցումների պահին ճիշտ վարք դրսևորելու տեսանկյունից:
Երկրաշարժի ժամանակ ճգնաժամային կառավարումն իրականացնելու և վտանգին դիմակայելու կարողություններն ավելացնելու նպատակով Սեյսմիկ ծառայության աշխատակիցները հյուրանոցի ղեկավար կազմի, սպասարկող անձնակազմի և հյուրերի համար կազմակերպել էր ուսուցում ու խմբային քննարկումներ և հյուրանոցին էին տրամադրել օբյեկտի տարհանման սխեմաներ, տարհանման փաթեթ և ուսուցողական բուկլետներ:
Տագնապ-վարժանքին հետևում էր նաև ՀՀ ԱԻ փոխնախարար Արկադի Բալյանը, ով դրական գնահատեց կատարված համատեղ աշխատանքը և հույս հայտնեց, որ ծառայությունը կշարունակի նմանատիպ աշխատանքը մայրաքաղաքի մյուս հասարակական խոշոր օբյեկտներում՝ բնակչության և մայրաքաղաքի հյուրերի շրջանում տարածելով երկրաշարժերից առաջացող վտանգներին դիմակայելու և սեյսմիկ մշակույթը զարգացնելու գիտելիքներ:
Նմանատիպ նյութեր
478 դիտում
19:37 19-04-2024
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
1078 դիտում
16:27 17-10-2015
Ոստիկանները երեխաներին ճանապարհային երթևեկության կանոնները ուսուցանող գրքեր նվիրեցին. տեսանյութ
1417 դիտում
13:49 06-07-2016
ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչները մասնակցում են ՆԱՏՕ-ի սեմինար-վարժանքին
Այս բաժնից
490 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
574 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է