211652_close_icon
views-count5491 դիտում article-date 11:07 18-08-2018

Հնդկաստանում հին հայկական եկեղեցին ակումբ են դարձրել․ The Telegraph

Արևելյան Հնդկաստանի Դխուբրի քաղաքում գտնվում է հին հայկական եկեղեցի, որն այսօր գործում է որպես ակումբ, գրում է [url=https://www.telegraphindia.com/states/north-east/centuries-old-armenian-church-throws-light-on-assam-connect-252067]The Telegraph India[/url] պարբերականը: Հոդվածում նշվում է, որ հայկական եկեղեցին իր խորհրդավոր անցյալով և յուհատուկ ճարտարապետությամբ սրբազան մի բան էր դարձել Դխուբրի քաղաքի բնիկների համար: «Դխուբրին որպես նավահանգիստային քաղաք երկրի ամենահեռավոր շրջաններից գրավում էր տարբեր ազգության մարդկանց այդ թվում հայերի»,- նշում է հեղինակը: Հայերը Հնդկաստան են ժամանել բրիտանացիներից առաջ: Նրանք հաստատվել են Քերալա և Բենգալիա նահանգներում, որտեղ առևտրային ավանդ են թողել Կալկաթա քաղաքի գործունեության մեջ: Նրանք օգնել են կառուցել ամենահայտնի տեսարժան վայրերից մի քանիսը: Ասամի ժառանգության պահպանման հասարակությունը, որը զբաղվում է նահանգի նախագաղութային կառույցների փրկությամբ և պահպանությամբ, վերջերս կիսվել է հայկական եկեղեցու լուսանկարով, որը հետաքրքրություն է առաջացնում արվեստի սիրահարների մոտ: «Ասամի պատմության մեջ ինտրիգային գլուխ է բացահայտվում: Մինչ այսօր հայտնի էր միայն, որ նախագաղութային շրջանում հայերը Բենգալիայում մեծ համայնք ունեին: Հարկավոր է իմանալ, թե հայերն ինչ ազդեցություն են ունեցել Դխուբրի շրջանի վրա»,- ասում է համայնքի քարտուղար Ջայանթա Շարման: Հեղինակի խոսքով եկեղեցու գաղտնիքի բանալին տարեց մարդիկ են, որոնցից շատերը ականատես են եղել, թե ինչպես է առաջացել հայկական ժառանգությունը: Պատմության ականատեսներից մեկը 80-ամյա գրող Ս. Կ. Բոզեն է, որը ծնվել է Դխուբրիում և տեսել է հայկական կառույցները, այդ թվում գերեզմանատունը: «Եկեղեցուց 50 մետր այն կողմ գերեզմանոց էր: Ես հիշում եմ 12-15 հայկական գերեզմաններ, այդ թվում երկու երեխայի գերեզման: Դա նշանակում է, որ այստեղ շատ հայեր են եղել: Դրանք հավանաբար առևտրականներ էին, որոնք կարող էին XVIII դարում կամ XIX դարի սկզբին գալ Դխուբրի: Բայց գերեզմանոցն այլևս չկա: Դրա տեղում ժամանակակից շենքեր են կառուցել: Միայն հնագույն արձանագրությունները կարող են այդ մասին ճշգրիտ տեղեկատվություն տալ»,- ասում է Բոզեն: Նշվում է, որ բրիտանացիները հայկական հին եկեղեցին ակումբի են վերածել, որը անկախությունից հետո հայտնի է դարձել որպես «Կանանց ակումբ» (Ladies' Club):

Նմանատիպ նյութեր