1393 դիտում
11:19 15-10-2015
ԵՄ-ի միգրացիոն պլանը ձախողման վտանգի տակ է. The Telegraph
Եվրամիության մշակած միգրացիոն պլանը ձախողման վտանգի առաջ է կանգնած, քանի որ ԵՄ երկրներն ի վիճակի չեն ապահովել միգրանտներին աշխատանքով ու նյութական աջակցությամբ, գրում է The Telegraph պարբերականը:
Թերթը նշում է, որ ԵՄ պետությունները պայմանավորվել էին օգնել տասնյակ հազարավոր միգրանտների վերաբնակեցման հարցում և մի քանի միլիարդ եվրո հատկացնել նրանց աջակցության համար, սակայն խոստումները այդպես էլ անկատար են մնում:
Հոդվածի հեղինակը մեջբերում է Եվրախորհրդի զեկույցը, որում ասված է, որ եվրոպական երկրների առաջնորդները հստակ և միանշանակ պարտավորություններ ունեն՝ արագ և վճռական գործելու:
«Իսկ գեղեցիկ խոսքերը պետք է ամրագրվեն գործողություններով»,-հայտարարել էր Եվրոպական խորհրդի հանձնաժողովի նախագահ ժան-Կլոդ Յունկերը:
ԵԽ-ն գտնում է, որ ծրագրին մասնակցող երկրները պետք է կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները, սակայն Մեծ Բրիտանիան ամեն կերպ փորձում է խույս տալ դրանից:
ԵՄ-ի մեկ այլ ծրագիր ուղղված է Սիրիայի հարևան երկրներից միգրանտներին վերաբնակեցնելուն, սակայն գործընթացը շատ դանդաղ է ընթանում: Այս տարվա հուլիսին ԵՄ երկրները խոստացան, որ ծրագրի շրջանակներում առաջիկ 2 տարիներին կընդունեն շուրջ 20 հազար միգրանտների, սակայն մինչ օրս Չեխա, Իտալիա և Լիխտեյնշտեյն են ուղարկել ընդամենը 132 հոգու:
Նմանատիպ նյութեր
13691 դիտում
22:28 31-10-2018
Խոչընդոտները միգրացիոն ոլորտում հանվել են. Պուտինը միգրացիոն քաղաքականության նոր հայեցակարգ է ստորագրել
1913 դիտում
11:10 27-09-2022
Միգրացիոն գործընթացը վերահսկողության տակ է․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
763 դիտում
17:25 01-02-2025
Կրեմլի հետ «շատ լուրջ» քննարկում է ընթանում. Թրամփ
871 դիտում
16:52 01-02-2025
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարող է սրվել տարվա 2-րդ կեսին. Stratfor
703 դիտում
16:23 01-02-2025
Իսրայելը մեծ սխալ կգործի, եթե հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին. Արաղչի