211652_close_icon
views-count2723 դիտում article-date 16:45 14-08-2018

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում մեծ շուքով նշվել է Աստվածամոր Վերափոխման տոնը

Օգոստոսի 12-ին Հայ առաքելական եկեղեցին մեծ շուքով և հադիսավորությամբ նշեց հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդը՝ Ս. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այս տոնին բոլոր եկեղեցիներում պատարագից հետո կատարվում է խաղողօրհնության կարգը: Հայ առաքելական եկեղեցու բարեպաշտական արարողությունը նշվեց նաև «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կրոնական անկյունում: Մինչ խաղողօրհնեքի արարողակարգը, դատապարտյալները ելույթ ունեցան օրվա խորհրդին նվիրված ասմունքով և երգերով: Այնուհետ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հոգևոր հովիվ Տեր Արսեն քահանա Համբարձումյանի ձեռամբ և Գևորգ սարկավագ Խաչատրյանի մասնակցությամբ խաղող օրհնվեց և բաժանվեց ներկաներին: Արարողությունն ավարտվեց մոմավառությամբ: [b]ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր