211652_close_icon
views-count4364 դիտում article-date 16:18 12-08-2018

ԵՄ պատվիրակությունը միացել է Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումներին

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, ի թիվս այլ կազմակերպությունների, միացել է Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումներին «Ծանոթության միասնական նախաճաշով»։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ԵՄ պատվիրակության Ֆեյսբուքի [url=https://www.facebook.com/eudelegationtoarmenia/]էջից[/url]։ Երևանի Հանրապետության հրապարակում կայացած այս հանդիպումով մեկնարկեց օրվան նվիրված միջոցառումների շարքը, որոնք կշարունակվեն երիտասարդության մայրաքաղաք Իջևանում։ Հայաստանի տարբեր անկյուններից երիտասարդները կհանդիպեն Իջևանում նշելու այս օրը, մասնակցելու տարբեր միջոցառումների, ինչպես նաև քննարկումների` Երիտասարդական ապագա քաղաքականությունների մշակման գործընթացներում երիտասարդների ձայնը լսելի դարձնելու նպատակով։ ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Քրիստինե Ասատրյանը ողջունեցին, շնորհավորեցին և բարի երթ մաղթեցին Երևան քաղաքից մեկնող մասնակիցներին։

Նմանատիպ նյութեր