2948 դիտում
17:43 08-03-2018
Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառումներին այս տարի առաջին անգամ միացել էր «UWC Դիլիջան» միջազգային դպրոցը
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառումներին այս տարի առաջին անգամ միացել էր «UWC Դիլիջան» միջազգային դպրոցը:
Ազատության հրապարակում դպրոցի ուսանողների կողմից կազմակերպվել է աշխարհի շատ երկրներում մարտի 8-ին անցկացվող պարային ֆլեշմոբ:
Այնուհետ ուսանողները հանդես են եկել անհատական և խմբային երաժշտական ու պարային համարներով: Միջոցառմանը մասնակցել է շուրջ 500 հոգի: Նախաձեռնությանը միացել են նաև տասնյակ քաղաքացիներ, հասարակական կազմակերպություններ և մայրաքաղաքում գտնվող օտարազգի զբոսաշրջիկներ:
Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետարանին ընձեռած հնարավորության համար՝ նախաձեռնության կազմակերպիչներն ընդգծել են, որ իրենց համար հնամենի 2800-ամյա Երևանի սրտում նման ծավալի միջոցառման անմիջական մասնակից լինելը անմոռանալի և պատմական իրադարձություն է:
Նմանատիպ նյութեր
1786 դիտում
11:45 22-01-2014
«Բաց դռների օր» «UWC Դիլիջան» միջազգային դպրոցում
1361 դիտում
17:23 05-06-2014
Արցախի նախագահը հանդիպել է «UWC Դիլիջան» միջազգային դպրոցի մի խումբ ներկայացուցիչների հետ
1434 դիտում
21:58 04-12-2015
«Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի անդամներն այցելեցին «UWC Դիլիջան» միջազգային դպրոց
Այս բաժնից
820 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
433 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
586 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ