211652_close_icon
views-count9184 դիտում article-date 22:37 10-08-2018

Կյանքից հեռացել է քանդակագործ Նիկողայոս Նիկողոսյանը

99 տարեկան հասակում կյանքից հեռացել է քանդակագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Նիկողայոս Նիկողոսյանը: Հայտնում է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի [url=http://www.rah.ru/events/detail.php?ID=34182]կայքը[/url]։ «Հայրենական մշակույթը մեծ կորուստ ունեցավ: 2018թ.-ի օգոստոսի 10-ին 100-րդ տարում կյանքից հեռացավ հայրենական քանդակագործության մեծագույն վարպետ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Նիկողայ Բագրատի Նիկողոսյանը»,- ասված է հաղորդագրությունում: Նիկողոսյանը Արամ Խաչատրյանի, Դմիտրի Շոստակովիչի և Ալեքսեյ Կոստյակովի դիմանկարների, ինչպես նաև Սամուիլ Մարշակի և Սեմյոն Կոսբերգի հուշաքանդակների հեղինակն է: Ակադեմիայի կայքի փոխանցմամբ` քանդակագործի առավել հայտնի քանդակներից են Երևանում Միքայել Նալբանդյանի և պատմահայր Մովսես Խորենացուն նվիրված արձանները: Նկարչի աշխատանքները ներկայացված են Տրետյակովյան պատկերասրահում, Ռուսական թանգարանում և այլ հավաքածուներում:

Նմանատիպ նյութեր